Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ Անգելա Մերկելից գարեջուր է նվեր ստանում

Angela Merkel

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ երբեմն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից գերմանական մի հայտնի ապրանքանիշի գարեջուր է նվեր ստանում:

Այս մասին նա պատմել է սոցիալական ցանցերում հրապարակված «Պուտին» ֆիլմում:

«Ինձ Անգելան ժամանակ առ ժամանակ մի քանի շիշ ռադեբերգյան գարեջուր է փոխանցում»,-ասել է նախագահը:

Այն հարցին, թե արդյո՞ք խոսքը Անգելա Մերկելի մասին է, Պուտինը դրական պատասխան է տվել:

Spread the love