Քաղաքական բոլոր կարգավիճակներում Ազատ Արշակյանը մնաց բացառիկ Քաղաքացի

atorner

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ, քիչ առաջ կտրուկ վատացել է մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Այս պահին Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք․ մեր սիրելի Ազատ Արշակյանը մեր օգնության կարիքն ունի»։

Ազատ Արշակյանին աջակցելու գործընթացը համակարգում է խորհրդային տարիների մեկ այլ քաղբանտարկյալ, նրա մտերիմ ընկեր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն, ում մեր քաղաքացիները կարող են հեռաձայնել 091 41 80 62 հեռախոսահամարով:

Ազատ Արշակյանը կոմունիստական բռնատիրության տարիներին ամենաշատ տարիների (23 տարվա ազատազրկման ու աքսորի) դատապարտված ազգային գործիչն է եղել։ Նա դեռեւս 1967 թվականին անդամագրվել է ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությանը` 1974-ից դառնալով դրա ղեկավար անդամ:

Ազատ Արշակյանը այն եզակի խորհրդային այլախոհներից է, ով առաջին իսկ օրվանից ինտեգրվեց 88-ի համազգային շարժմանը: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նա եղել է ԱԺ պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, կառավարող «Հանրապետություն» միավորմանը մաս կազմող Քրիստոնեա – Դեմոկրատական միության հիմնադիր – նախագահ: Վերջին տարիներին Ազատը զբաղվում է ակտիվ քաղաքագիտական, հասարակական գործունեությամբ:

Քաղաքական բոլոր կարգավիճակներում Ազատ Արշակյանը մնաց բացառիկ Քաղաքացի` իր արժանապատիվ կեցվածքով, շիտակ խոսքով քաղաքակրթական բարձր նշաձող սահմանելով բոլորի համար:

Մենք աղոթում ենք առ Աստված` շուտափույթ ապաքինում մաղթելով իսկական Քաղաքացուն, Անկախության աննկուն մարտիկին:

 

Image result for azat arshakyan

Spread the love