«Օլիգարխիկ տուսովկան քայքայվում է». Շաքարի արքան Դուբայում հանգստանում է Սամվել Կարապետյանի հետ

- in Մամուլ
Samvel Akeqsanyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այս օրերին շաքարի արքա Սամվել Լիմինդրովիչը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում:

«Իշխանական օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. Լֆիկը Դուբայ է գնացել մենակ»,- տեղեկացրեց մեր աղբյուրըհիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ՝ արևահարվելու։ «Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։

Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը: Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա։ «Դժվար է ասել, մայիսին է տարիքը լրանում, իսկ հիմա սպասում են տեսնեն՝ ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20