«Օրենքով գողին» անվանել են «առնետ» և կարող են զրկել կարգավիճակից

- in Հասարակություն
Orenqov goxer

Օլեգ Սուխաչովը`«օրենքով գող», ով ավելի հայտնի է Սուխաչ անվամբ, կարող է կորցնել իր կարգավիճակը: Այս որոշման պատճառը նրա հասցեին ուղղված «գողերի պատիվը» խախտելու մեղադրանքն է:

«Գողական» միջավայրում լուրեր են պտտվում, որ Սուխաչովին լուրջ մեղադրանքը նետվել է հրապարակայնորեն, և դա արել է ոմն Կրասնով:

Վերջինս կարևոր դեր ունի քրեական միջավայրում և Սուխաչին մեղադրում է դատապարտյալ ընկերների համար հավաքած գումարը գողանալու մեջ:

Լուրեր են շրջանառվում, որ մեղադրանքն անհիմն չէ և հաստատվել է շատ հեղինակավոր անձանց, այդ թվում`Եկատերինբուրգի նախկին փոխքաղաքապետ Վիկտոր Կոնտեևի կողմից:

Հատկանշական է, որ հենց վերջինիս շահերից էր բխում 2000-ականների վերջին Սուխաչի «թագադրումը» Դեդ Հասանի և Յապոնչիկի կողմից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20