NASA-ում պարզել են՝ ինչու՞ է Եվրոպայում դեղին ձյուն տեղացել

Erkir molorak

Անցյալ շաբաթ Եվրոպայում տեղացած ձյունը դեղին են «ներկել» Սահարայի ավազի դեղին և նարնջագույն գույները, որը հայտնվել է օդում։ Այս մասին են վկայում ՆԱՍԱ-ի արբանյակների տվյալները, հաղորդում է LiveScience-ը։

«Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Նման բաներ նախկինում էլ են տեղի ունեցել, այդ թվում՝ 2007-ին Սիբիրում։ Այս անգամ Եվրոպայի մթնոլորտում փոշու մեծ քանակություն է եղել, որոնք օդում են հայտնվել Սահարայից և Աֆրիկայի մյուս շրջաններից։ Անձրևը կամ ձյունը իրենց հետ երկիր են բերում այն ամենը, ինչ գոյություն ունի մթնոլորտում, այդ թվում՝ նաև ավազը»,- հայտարարել է գիտնական Սթիվեն Քիթսը։

Մարտի 23-ին դեղին և նարնջագույն ձյուն է տեղացել Ռումինիայի, Բուլղարիայի որոշ շրջաններում, Օդեսայի մարզում և Սոչիում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի առափնյա հատվածում։

2020-ին Ճապոնիայում արհեստական մետեորիտային անձրև կտեղա։ Դա Astro Live Experience (ALE) մասնավոր ընկերության նախաձեռնությունն է, նպատակը՝ զվարճանալն ու ուրախ ժամանցը։ Այս մասին հաղորդում է BuzzFeed-ը։

Ներկայացումը տեղի կունենա Հիրոսիմա, Իվակունի, Տակամացու և Մացույամա քաղաքներում։ Մետեորիտները «կտեղան» արբանյակներից, որոնց առաջին արձակումը 2018-ին տեղի կունենա։

Յուրաքանչյուր արբանյակ 68 կգ կշռի և կբարձրանա մինչև 350 կմ։ Արբանյակների քաշը կբավականացնի՝ 400 արհեստական աստղակերպ և վառելանյութի բակը երկինք բարձրացնելու համար, որը թույլ կտա սարքավորմանը 27 ամիս գտնվել մերձերկրյա ուղեծրում։ Մեկ մոդելն արժե 3 մլն դոլար։

Spread the love