ԱԺ բակ մտնող մեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է՝ հատուկ հայելիներով ստուգում են նաև մեքենաների տակը

avtoner

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները:

Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել:

Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր մե­քենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքե­նաների տակը, և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տա­լիս մուտք գործել:

Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստու­գումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցու­թյան անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տե­ղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրակա­նացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»:

Spread the love