Աղջիկ թմբկահարը, Քյամանչա, Շչակ, Չքաղաքականացվածը

Զրահամեքենայով, ոստիկան բերող ավտոբուսներով սկսվող ահարկու օրը երեկոյան արդեն հանգուցալուծվեց դրական, հուսառատ տոնայնությամբ, ապրենք հայերս, որ չենք ծայրահեղացնում: Օրվա մեջ հազար տեղ եմ եղել, մի քանի մանր պատում` օրվա տոնայնությամբ.

Աղջիկ թմբկահարը

Կառավառության շենքի մոտ քոչարի պարող երիտասարդություն էր: Հեռվից ինձ թվում էրերաժշտություն էլ կա, որ մոտեցա, հասկացա, որ միայն թմբուկն է, բայց այնպիսի թմբուկ, որի զարկերը համարյա երաժշտություն էին վերարտադրում մի անհավանական նե<span class="text_exposed_show">րդաշնակությամբ: Հմայված նայում էի արագաշարժ փայտիկներին, հետո նոր հայացքս բարձրացավ դեպի թմբկահարի դեմքը կարճ մազերով ու կարմիր այտերով մի աղջիկ էր: Ինչ տեսարան էր, միայն տեսնեիքկենտրոնում աղջիկն ու թմբուկը, շուրջը հարվածող փայտիկների արագությամբ ցատկող, փայլող աչքերով ու թշերով, ամենամոդայիկ հագնված տղաներ ու աղջիկներ: Ոչ թե պար էր, այլ երիտասարդության ու գեղեցկության մի ցուցադրություն` <Քայլ արա…>:

Քյամանչա

Մետրոյի մոտ մի ծեր քյամանչահար միշտ նվագում է ու փող հավաքում: Ծորացրեց, ծորացրեց` էլ <Աշխարհումս իմը դուն իս>, էլ <Ով սիրուն, սիրուն>: Մարդու էի սպասում, քյամանչան էլ սղոցում էր: Մեկ էլ քյամանչահարն առույգացավ ու սկսեց նվագել համարյա քայլերգի պես`<Սուլթան կուզե ջնջել մեզի>: Անմիջապես մոտեցան մի քանի երիտասարդներ, մի բուռ մետաղադրամ լցրեցին գլխարկի մեջ ու պատվիրեցին մի երկու ժամ միայն այդ մեղեդին նվագել: Հեղափոխական տղերքից էին, այդ երգն էլ էս ցույցերի օրերին շատ երգեցին: Քյամանչահարը երջանիկ էր, արագ-արագ թաքցրեց դրմները ու զլեց` <Սուլթան կուզե ջնջել մեզի>…

Շչակ

Էս օրերին ամեն տեղ այլանդակ ձայներ արձակող շչակներ էին գործի դրվում, որպես հեղափոխական ատրիբուտ: Բացառություն չէին մետրոյի կայարանները: Անցած օրերին ոստիկանությունն աշխատում էր դա չթույլատրել մետրոյում: Էսօր մետրոյի կայարաններից մեկում ցուցարարն ու ոստիկանը հաշտություն էին կնքել, ոստիկանը սովորեցնում էր, թե ոնց ցուցարարը շատ գլուխ չտանի ու գնացքի կանգնելու ու ուղեւորների դուրս գալու պահին երկու անգամ փչի էդ այլանդակ զուռնեն, հետո նրա գլուխն էլ հանգստանա, իրենցն էլ: Իսկ էդ գործողության ընդմիջումներին ջերմ-ջերմ զրուցում էին երկուսով, թե ոնց պետք է ավարտին հասցնել հեղափոխությունը: Բա:

Չքաղաքականացվածը

Ցուցարարները ոստիկանական մեքենաների վրա հեղափոխական կարգախոսներով թղթեր էին կպցնում: Կառավարության շենքի հետնամուտքի դռան մոտ մի ոստիկան կատաղած հավաքեց այդ թղթերն ու կտոր- կտոր արեց: Նրա անսպասելի բարկությանն ականատեսիս զարմացած հայացքին ի պատասխան` արդարացավ.<Ոչ սրանց եմ հավատում, ոչ նրանց>, ասաց ու գնաց` մահակը թափահարելով…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Spread the love