Ամերիկյան համալսարանում ուսանողներին թույլ են տվել մասնակցել ցույցերին

- in Մամուլ
USA

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում և ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել։ 

Այստեղ կարծում են, որ նման ակցիաներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում և օգնում մարդու կայացմանը։ Մեր տեղեկություններով՝ երեկ որոշ դասախոսներ հայտարարել են, որ ուսանողները կարող են մասնակցել ցույցերին՝ բացակա չեն ստանա:

Իհարկե, մոլի ՀՀԿ-ականները սա կարող են համարել ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ, սակայն Ամերիկյան համալսարանի դասախոսները պարզապես ուզում են իրենց ուսանողներին դաստիարակել որպես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20