ԱՄՆ-ն «Տոմահավկ» հրթիռներով հրակոծել է Դամասկոսը

- in Միջազգային
Pentagon

ԱՄՆ-ն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ ավիացիան մասնակցում է առաջին հարվածին, սակայն գործակալությունը պարզել է, որ հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։

Նախնական տվյալներով՝ հարակոծվել են Բազրեհ շրջանը, որտեղ գտնվում են գիտական կենտրոնները և Դամասկոսի օդանավակայանը։

Картинки по запросу U.S., Britain, France launch air strikes in Syria

Հրակոծության հետևանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Սիրիական լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնում են Կիսվա քաղաքում 13 թևավոր հրթիռ որսալու մասին։ «Սիրիայի ՀՕՊ ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները»,-ասվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Սիրիային հարվածելիս երկու անգամ ավելի շատ հրթիռ է կիրառվել, քան անցյալ տարի։ Հիշեցնենք․ 2017-ի ապրիլի 7-ին ԱՄՆ-ն, ի պատասխան Հան Շեյհուն գյուղում ենթադրյալ քիմիական հարձակման, հարվածել է Հոմս նահանգում գտնվող Շայրաթ ավիաբազային։ Այդ ժամանակ կիրառվել է 59 Tomahawk թևավոր հրթիռ։

Սիրիային հարվածելու մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ժողովրդին հղած ուղերձի ժամանակ։ Հարձակմանը միացել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

ԱՄՆ-ն պնդում է, որ տիրապետում է ապացույցների, որոնց համաձայն՝ Սիրիայի Դումա քաղաքում Դամասկոսը քլորին և զարին է կիրառել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տեղակատվության զգալի ծավալը մատնացույց է անում Դումայի ռմբակոծության ժամանակ ռեժիմի կողմից քլորին օգտագործելուն, իսկ լրացուցիչ տեղեկությամբ նշվում է նյարդային-պարալիտիկ զարին գազ կիրառելու մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ-ն ենթադրում է, որ ապրիլի 7-ին Դումայում, այսպես կոչված, «տակառային ռումբեր» են գործարկվել, որոնք նետել է սիրիական Դումայր բազայից գործողության վայր ժամանած Մի-8 ուղղաթիռը։ Նշվում է, որ քիմիական հարձակման մասին ենթադրությունն արվել է ԶԼՄ-ների նկարագրությունների, լուսանկարների, տեսագրությունների, զոհերի մոտ առկա ախտանշանների «և արժանահավատ տեղեկության հիման վրա, որը ցույց է տալիս հարձակումից առաջ Սիրիայի ռազմական ղեկավարության կոորդինացումը»։

«Դումայում կիրառված «տակառային ռումբերի» լուսանկարները շատ նման են նրանց, որոնք նախկինում ռեժիմը կիրառել է։ Հավանական է՝ այդ «տակառային ռումբերը» օգտագործվել են քիմիական հարձակման ժամանակ»,-նշել են Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Սիրիային հարվածը Ռուսաստանին և Իրանին ստիպի «վճարել» այդ երկրում իրենց գործողությունների համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներին։

«Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպումների ընթացքում Թրամփը կողմ էր այնպիսի հարձակմանը, որ ոչ միայն կպատժեր Սիրիայի ռեժիմին, այլև կստիպեր վճարել նրա երկու արտասահմանցի հովանավորներին՝ Ռուսաստանին և Իրանին»,-ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփն իր ռազմական խորհրդականներին կոչ է անում համաձայնել Սիրիային ավելի լայնածավալ հարված հասցնել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20