Աշխարհի համբերությունը Պուտինի նկատմամբ մոտենում է վերջնագծին. Բրիտանիայի պաշտպանության նախարար

putin

Կրեմլը փորձում է սեպ խրել Լոնդոնի և նրա դաշնակիցների միջև: Էստոնիա այցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Վիլյամսոնը:

Այնուամենայնիվ, դիվանագետի խոսքով, Մեծ Բրիտանիային ցուցաբերած համընդհանուր աջակցությունը «ինքնին Վլադիմիր Պուտինի պարտությունն է»՝ տեղեկացնում է Sky News-ը:

«Աշխարհի համբերությունը Պուտինի և նրա գործողությունների հանդեպ սպառվում է, և փաստը, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրները աջակցեցին Միացյալ Թագավորությանը, իրականում լավագույն պատասխանն էր»,- ասել է նախարարը:

Spread the love