Ապահով Հայաստան. Փախստականի կարգավիճակ հայցողներին արտերկրից շատ արագ կարտաքսեն

- in Մամուլ
Migracia

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն առաջարկել է Հայաստանը և Վրաստանը ևս ընդգրկել ապահով երկրների ցանկում՝ մանավանդ, որ ըստ նախարարի՝ Վրաստանի կառավարությունը ամբողջովին հավանության է արժանացնում այդ մոտեցումը: 

Ըստ Գերմանիայի միգրացիայի դաշնային գործակալության՝ անցյալ տարի փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 3462, Հայաստանի 3857 քաղաքացի: Ապահով երկրի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա փախստականի կարգավիճակ հայցողներին երկրից արտաքսել հեշտացված և արագացված ընթացակարգով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20