Առանց համարանիշների «ջիփերի» կուտակումներ՝ Արշակունյաց պողոտայում և տասնյակ սև մեքենաներ՝ Թոխմախի Մհերի գազալցակայանում․ պատկերը ֆիքսած Factor. TV-ի նկարահանող խմբին հետևում էր դիմակով և առանց համարանիշերի մեքենա. Տեսանյութ, Լուսանկարներ

- in Տեսանյութեր
benzin

Factor.am-ի ընթերցողներից ահազանգեցին, որ Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկի հարևանությամբ կուտակված են մեծ թվով առանց համարանիշերի  մեքենաներ, հիմնականում սև «ջիփեր»։ Մեր նկարաահանող խումբն անմիջապես մեկնեց  նշված վայր՝ տեղում պարզելու, թե ինչ նկատապով են այդ մեքենաները կուտակվել։ Նկարահանող խմբին տեսնելով, սակայն, վարորդները վազելով  հեռացան, իսկ բենզալցակայանի տերը ներկայացած  բժշկական դիմակով  անձը նշեց, որ ինքն է բենզալցակայանի տերը և բղավեց՝ «հեռացեք»։ Մեր  նկարահանող խումբը, սակայն, նաև բենզալցակայանի հետնամասում ֆիքսեց մեծ թվով առանց համարանիշերի մեքենաներ։ Նշենք, որ այսօր կրկնապատկվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում մեքենաների կուտակումը։ Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ առավոտվանից Թոխմախի Մհերին պատկանող գազալցակայանի մոտ հավաքված են հարյուրավոր սպորտային արտաքինով երիտասարդներ,  երեկ  երեկոյան նրանց թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը։ Այսօր արդեն ողջ գազալցակայանը պատված է տասնյակ սև մեքենաներով, որոնք շարքով կազմ-պատրաստ կանգնած են։ Թե ինչի՝ պարզ չէ։ Ի դեպ, Արշակունյաց պողոտայից վերադառնալու ճանապարհին մեր նկարահանող խմբին հետևում էին  առանց համարանիշների սպիտակ մեքենան, որը վարում էր դիմակ կրող մի երիտասարդ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...