Բժիշկները ցանկացել են հայտնել մորը երեխայի մահվան մասին, սակայն բռնել են նրան երեխային սպանողի հետ սեքսի պահին

axjik xabel

Բժիշկները ցանկացել են հաղորդել մորը, որ պատրաստվում են անջատել երեխային կենսապահովման սարքից, սակայն բռնել են Քեթրին Դեվիդսոնին տղամարդու հետ սեքսի պահին, ով փոքրիկին մահացու վնասվածքներ էր պատճառել:

Կինն ու իր զուգընկերը՝ Գորդոն Մակքեյը ստիպված են եղել դադար տալ միայն այն ժամանակ, երբ սենյակ է մտել ոստիկանը, որպեսզի հաղորդեր տխուր լուրը:

Հինգ ամսական երեխայի մոտ գլխուղեղում ուժեղ արյունահոսություն է սկսվել այն բանից հետո, երբ նախկին զինվոր Գորդոնը սկսել է նրան ուժեղ թափահարել: Սակայն, չնայած դրան, Քեթրինն ավելի շատ անհանգստացել է իր զուգընկերոջ համար, քան մահացող փոքրիկի, երբ նրանք դեռ հիվանդանոցում են եղել:

38-ամյա Գորդոնը խոստովանել է, որ ինքն է սպանել աղջկան, երբ խնամել է նրան իր տանը՝ Բաքհեյվենում: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ երեխան ամբողջ մարմնի վրա կոտրվածքներ է ունեցել: Երբ երեխային անջատել են սարքից, Քեթրինը մի քանի րոպե պահել է նրան գրկում, իսկ հետո հայտարարել է, որ հիմա նա իր զուգընկերոջն է ավելի պետք:

Ողբերգության օրը զույգը մարիխուանա է ծխել, ինչից հետո մայրը երեխային թողել է իր ընկերոջ մոտ, որպեսզի մյուս երկու երեխաներին տանի տատիկի տուն: Տղամարդու խոսքերով՝ նա մի քանի րոպեով հեռացել է երեխայից, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ աղջիկը խճճվել է խաղալիքի մեջ և չի շնչում: Այդ ժամանակ նա սկսել է ուժեղ թափահարել երեխային, որպեսզի վերջինս գիտակցության գա:

Spread the love