Բիզնեսի ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել և մերժել Սերժին

cuyc 1

«Ոչ մի իշխանական կամ ոստիկանական պատ չի կարող կանգնեցնել այս ալիքը. ինչքան էլ փշալարերի կամ նման շենքերի հետևում պախկվեն, այս գաղափարները կասեցման պատ չունեն: Այս ալիքին են միացել Հայաստանի և սփյուռքի բազմաթիվ հայեր, մեզ նաև արձագանքել են Արցախից՝ պատգամավոր Հայկ Խանումյանը ելույթով և կոչով դիմել է մեզ և միացել: Այսօր նաև բիզնեսի ներկայացուցիչներ են քայլեր ձեռնարկել և մերժել Սերժին՝ «Սինոփսիս» ընկերությունում հանել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ցուցարարներին տեղեկացրեց շարժման առաջնոդներից Արմեն Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ նախաձեռնած ցույցերն ու երթերը միշտ խաղաղ են, և հենց այս սկզբունքն է իրենց հաղթանակներ պարգևել, քանի որ բոլոր մասնակիցներն այս հեղափոխության հաջողության համար կրում են անձնական պատասխանատվություն: «Ամենքս մեր քայլերով պարալիզացնելու ենք այս համակարգը և փաստի առաջ կանգնեցնենք Սերժ Սարգսյանին»,- ասաց Գրիգորյանը:

Spread the love