Բոլորն ապօրինի են բերման ենթարկվել. ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել

- in Իրավունք
Pastaban

«Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվածները բոլորն էլ ապօրինի են բերման ենթարկվել։ Ոչ մի հիմք չի եղել նրանց բերման ենթարկելու համար»,- ասաց փաստաբան Անահիտ Բեգլարյանը, որը ոստիկանության կենտրոնի բաժնում զբաղվում էր հենց բերման ենթարկվածների գործերով։ 

Բեգլարյանը նշեց, որ բաժնում կան նաև անչափահասներ, որոնցից մեկին բերման ենթարկելուց հետո վկայի կարգավիճակ են տվել և տարել հարցաքննության՝ ապրիլի 16-ին ԵՊՀ շենք մտնելու գործով։ «Բայց կոնկրետ այդ անչափահասը՝ Զավենը վկա չի եղել այդ դեպքերին։ Դրա վերաբերյալ տվեց ցուցմունք, որից հետո նույնպես բաց չէին թողնում երեխային։ Բայց ի վերջո մեզ հաջողվեց նրան ազատ արձակել»,- ասաց փաստաբանը։

Անահիտ Բեգլարյանը նշեց, որ ոստիկանության գործողությունները՝ բաժնում բերման ենթարկվածի կարգավիճակը վկայի կամ կասկածյալի կարգավիճակով փոխելը բացարձակ իրավաչափ չէ։ Անձը բերման ենթարկվելիս պետք է հստակ իմանա, թե ինչ կարգավիճակով է բերման ենթարկվել։ Հիմնավոր կասկած պետք է լինի, որը այսօրվա դրությամբ մեզ ոչ մի դեպքում չհանդիպեց»,- ասաց փաստաբանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20