Գարնանային ընկճախտի համախտանիշները և հետևանքները

- in Առողջություն
Bzhishk

Գարնանային ընկճախտից ոչ ոք ապահովագրված չէ, նույնիսկ հոգեպես առողջ մարդիկ: Հիվանդության պատճառը ցուրտ եղանակի պատճառով օրգանիզմի հյուծվածությունն է, A և D վիտամինների պակասը, որոնք սինթեզվում են արևի ճառագայթների ուղիղ ազդեցությամբ: 

Այդ վիտամինների պակասը բացասաբար է ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա: Տագնապի և ներքին դատարկության տևական զգացողություն, ախորժակի անկում կամ բարձրացում, գրգռվածություն, հոգնածություն և կենսաէներգիայի կորուստ:

Այդ երևույթներից ազատվելու համար խորհուրդ է տրվում անցնել ճիշտ սննդակարգի: Օգտագործել շիլաներ, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր, որոնք կամրացնեն նյարդային համակարգը:

Spread the love