Գյումրիից մեքենաներով գալիս են միանալու Բաղրամյանի ցույցին

- in Հասարակություն
avtoert

Գյումրիից մոտ 300 քաղաքացիներ իրենց մեքենաներով գալիս են միանալու Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցներին։ Այդ մասին ասաց ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց ակցիան սկսել են երեկվանից, սոսնձել են Գյումրիի բոլոր արագաչափերը, իսկ այսօր առավոտյան արդեն փակել են մարզպետարանի շենքը, ճանապարհներ, Գյումրիի գլխավոր՝ Սայաթ-Նովա փողովը։ «Մենք գալիս ենք հրապարակ, մարդկանց հավաքել ենք, գալիս ենք, որ կանգնենք մարդկանց կողքը։ Գյումրին պետք է գա և կանգնի ժողովրդի կողքը»,- ասաց Հայկ Բարսեղյանը՝ հավելելով, որ Գյումրիի ճանապարհային ոստիկանությունը շատ գրագետ, շատ արագ արձագանքել է իրենց և որևէ լարում չի առաջացրել։ «Գյումրին ոգևորված է, պարզապես Գյումրիում ոգևորությունը շատ դանդաղ է առաջանում։ Երեկ 3-6 հոգով արագաչափ ենք փակել, իսկ այսօր արդեն 300-ից ավելի մարդ ենք։ Տեմպը հաստատ աճելու է։ Պարզապես գյումրեցիներին շատ քիչ ժամանակ է պետք»,- ասաց Հայկ Բարսեղյանը՝ հավելելով, որ ուսանողությունը ևս պաստառներով միացել է իրենց։

Spread the love