ԱՄՆ-ի կիրառած նոր պատժամիջոցները լրջագույն հարված են հասցրել Ռուսաստանի արտարժութային և ֆոնդային շուկաներին, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի ռուբլու արժեզրկման և գնաճի՝ գրում է economy.apostrophe.ua-ը՝ հղում կատարելով ուկրաինացի տնտեսական վերլուծաբան Վիտալի Շապրանին:
«Դա ծանրագույն հարված է Ռուսաստանի արտարժութային և ֆոնդային շուկաներին: Դոլարը երկու օրում 5-7 տոկոսով թանկացել է: Վստահ չեմ, որ ռուբլու արժեզրկման այս տեմպը երկար կմնա, բայց արժույթի անկման փաստը արդեն գնաճի առիթ է»,- ասել է վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար նոր պատժամիջոցները լուրջ վնասներ չեն պարունակում, սակայն ռուսական շուկայում սպասվում է որոշ բանկերի և ապահովագրական ընկերությունների սնանկացման ալիք: