«Դուք մեզ վնաս չտաք, մենք ոչ մեկի վնաս չենք տա՝ մենք հայ ենք»

vostikan

Ոստիկանական ուժերը տեղավորվում են Մելիք-Ադամյան փողոց տանող ուղղությամբ, բայց ցուցարարները շարունակում են իրենց երթը: Նրանք շրջափակել են Վարդանանց փողոցում գտնվող նախարարությունների շենքը: 

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերը, որպեսզի նախարարության աշխատակիցները հնարավորություն ունենան աշխատանքի չգալ. «Կառավարության շատ աշխատակիցներ մեզ պետք է շնորհակալություն ասեն, որ իրենք հնարավորություն են ունենում բոյկոտելու կառավարության աշխատանքը: Սա է մեր նպատակը»:

Փաշինյանի խոսքով՝ հազիվ թե սադրիչներն այսքան շուտ արթնանան:

Ցուցարար կանանցից մեկն ասաց. «Դուք մեզ վնաս չտաք, մենք ոչ մեկի վնաս չենք տա՝ մենք հայ ենք»:

Սակայն կարմիր բերետավորները սկսեցին ուժով հեռացնել ցուցարարներին, ինչին ի պատասխան հրահանգ լսվեց. «Մեջքով դեպի ոստիկանները»:

Փաշինյանը Օսիպյանին ասաց, որ իրենք խաղաղ օգտվում են միջազգային կոնվենցիաներով իրենց համար երաշխավորված իրավունքից:

Spread the love