Դրա համար կան պատճառներ․ ինչու վարչապետի ընտրությանը Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց

Mikayel Melkumyan

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մի քանի օր առաջ` անդրադառնալով վարչապետի թեկնածուի քվեարկությանը, նշում էր, որ իրենց խմբակցությունը ունենալու է մեկ միասնական դիրքորոշում։

Սակայն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել թողնել յուրաքանչյուրին ազատ քվեարկի․«Երկար քննարկումներից հետո, բնականաբար, խմբակցությունը որոշում կայացրեց և որոշվեց, որ պետք է ազատ թողնվի»,-նշեց նա։
Այսօր «Ծառուկյան» խմբակցությունից 12 հոգի կողմ քվեարկեց ՀՀԿ և ՀՅԴ առաջադրած վարչապետի թեկնածուին։ Իսկ թե ինչու Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց քվեարկությանը, Միքայել Մելքումյանը նշեց․ «Ուրեմն դրա համար կան պատճառներ»։

Spread the love