«Ելք» խմբակցությունը հրապարակել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու նախագիծը

- in Պաշտոնական
nikol-aram-edmon

«Ելք» խմբակցությունը հրապարակել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու նախագիծը: 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում

ո ր ո շ ե ց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։

 

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ՝

Փաշինյան Նիկոլ Վովայի

Գորգիսյան Գևորգ Սամվելի

Զեյնալյան Արտակ Հայկազի

Թանդիլյան Մանե Վանյայի

Մարուքյան Էդմոն Հրաչիկի

Միրզոյան ԱրարատՍամվելի

Միքայելյան Սասուն Մեխակի

Նազարյան Լենա Ռաֆայելի

Սարգսյան Արամ Զավենի

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20