Երկխոսություն կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի խոստման պայմանում

- in Կարծիք
serzh-sargsyan

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ իշխանությունը պայքարող հասարակությանը պիտի իրական, ոչ մանիպուլյատիվ երկխոսության հրավիրի, պիտի Սերժ Սարգսյանը հայտարարի, որ հրաժարական կտա, որից հետո միայն կարող է երկխոսություն լինել։ 

«Երկխոսությունը ռեժիմի փոփոխության շուրջ պետք է լինի նաև արտահերթ ընտրությունների, թե ինչ պայմաններով է դա արվելու, և ինչ ժամկետներով հնարավոր է մի փոքր երկար տևի տրանսֆորմացիոն պրոցեսը, հնարավոր է՝ մի քիչ ավելի կարճ։ Պետք է հստակեցնել՝ ովքեր են մնում իրենց պաշտոններին ժամանակավորապես, ովքեր պետք է հրաժարական տան։ Քանի որ հիմնական խնդիրը ուղղված էր Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալուն, և նրա վարչապետ դառնալուց հետո էլ «Մերժիր Սերժին» կարգախոսը մնում է ակտուալ, այստեղ առաջին խնդիրը, կարևոր հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ է»,- շեշտեց քաղաքագետը։

Նա ընդգծեց, որ ազգային վստահության կառավարություն պիտի ձևավորվի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20