Երևանյան սրճարանում ծեծել են նախկին պատգամավորի որդուն

- in Իրավունք
Garegin Nushikyan

Երևանում, ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,   ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, ու նրան անծանոթ անձը հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։

Գագիկ Նուշիկյանը, ըստ աղբյուրի, Ազգային ժողովի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի տղան է, ով Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20