Երևանում դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

- in Իրավունք
danakaharutyun

Արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Կայքի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Ոստիկանությունը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ եվս 1 հոգի էլ է դանակահարվել, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, և կան նաև տեղեկություններ, թե ովքեր են դանակահարողները: Նրանք Մերգելյան թաղամասի բնակիչներ են:

Spread the love