Էրդողանը, Պուտինն ու Ռոուհանին Սիրիայում պատերազմ են խաղում, իսկ Արևմուտքին թույլ են տվել մաքրություն անել

- in Միջազգային
siria

Արևմուտքը հոգնել է մեծ հակամարտությունները կարգավորելուց: Սակայն նրա դերը Սիրիայում այնքան էլ գոհացուցիչ չէ,- կարծում է գերմանական Handelsblatt պարբերականի լրագրող Օզան Դեմիրքանը: 

Սիրիային տրամադրվող ֆինանսական օգնության դադարեցման և 2000 ամերիկյան զինվորներին Սիրիայից հանելու Թրամփի որոշումը, որից նա կարծես թե կրկին հրաժարվում է, ակնհայտ անորոշություն է ցույց տալիս, որը զգալի հետևանքներ կարող է ունենալ Արևմուտքի համար: «Քանի որ կարևոր չէ, կկատարի Թրամփն իր խոստումը թե ոչ. ամեն դեպքում դա ազդանշան է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, որ ինքը աստիճանաբար իրենց է զիջում Սիրիայում մարտի դաշտը: Դրանով Թրամփը նաև Եվրոպայի ջանքերին է խոչընդոտում՝ դիվանագիտական ճնշում գործադրել հակամարտության քաղաքական որոշման վրա»,- կարծում է Դեմիրքանը:

Սիրիայի պատերազմն անողոք է: Ռուսաստանը քիմիական զենք է կիրառում, Իրանն օգտագործում է իր ամենավտանգավոր զինյալներին, Թուրքիան անտեսում է հրադադարի մասին համաձայնագիրը:

«Սակայն առաջին հերթին սիրիական պատերազմն իրենից գեոքաղաքական ուժի ցուցադրում է ներկայացնում: «Կրեմլի ղեկավարը՝ Վլադիմիր պուտինն ուզում է ապացուցել, որ Ռուսաստանը, համաշխարհային տերություն լինելով, կարող է ընդլայնել իր ազդեցությունը աշխարհի ամենաճգնաժամային տարածաշրջաններից մեկում: Իրանն ուզում է շիիթական առանցք ստեղծել Թեհրանից՝ Իրաքի միջով և Սիրիայից մինչև Լիբանան: Թուրքիան փափագում է իրականացնել իր անվտանգության վերին աստիճանի սահմանափակող շահերը և տարածաշրջանային տերություն դառնալ»,- գրում է լրագրողը:

«Սկզբում հակամարտության երեք կողմերը պայքարում էին միմյանց դեմ, սակայն հետո նկատեցին, որ ավելի ձեռնտու է միավորվելը, որպեսզի գործեն նրանց դեմ, ով հոգնել է պատերազմից. Արևմտյան երկրների, Ամերիկայի և Եվրոպայի դեմ,- համոզված է հեղինակը: Այն, որ Մոսկվան, Թեհրանն ու Անկարան երբեմն իրարից լրիվ տարբերվող շահեր են ունենում Սիրիայում և մնացած աշխարհում, երկրորդական դեր է խաղում: Ավելի կարևոր նշանակություն ունի ազդանշանը, որ գալիս է Էրդողանի, Ռոուհանիի և Պուտինի եռակի ձեռքսեղմումից. Նայե՛ք, եվրոպացիներ և ամերիկացիներ, դուք մեզ պետք չեք»:

Այն, որ երեք գլխավոր հրամանատարերն իրենց հանդիպմանը ընդգծում էին Սիրիայի տարածքային ամբողջականության մասին, երկիմաստ ակնարկ չէ: Նրանք հաստատ գիտեն, որ եթե ԱՄՆ զորքերը այսպես շարունակեն գրավել տարածքի մեկ քառորդից ավելին, երկրի բաժանում կնշանակի: Այսինքն հարցն այսպես է դրված. արդյոք ամերիկացիները կշարունակեն ձգձգել հակամարտությունը, թե տանջալի ավարտ կապահովեն:

Եվրոպական պետություններին վիրավորական կերպով ցույց տվեցին, որ նրանք Սիրիայի վերաբերյալ երբեք իսկական մարտավարություն չեն ունեցել: «Բրյուսելի, Բեռլինի և Փարիզի ազդեցությունը գնալով ավելի է կրճատվում: Եվրոպան, անկեղծ ասած, սիրիական հակամարտության մեջ դոնոր է դարձել, որին թույլ է տրված մաքրություն անել այլոց կողմից իրականացված ռազմական հանցագործությունների տեղում: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան անկարգություններ են ստեղծում, իսկ Եվրոպան հետո ընդունում է նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեն, և վճարում է մյուս երկրներին, օրինակ Թուրքիային, որպեսզի նրանք չշատանան: Կասկածելի «աշխատանքի բաժանում է»,- փաստում է լրագրողը:

Հունաստանի 7000 զինվորականներ տեղափոխվել են Էգեյան ծովի կղզիներ և արևելյան սահմանային գոտի՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններում կտրուկ առաջացած լարվածության հետ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը՝ հայտնում է Greek Reporter-ը:

Նախարարը Թուրքիային անվանել է «թշնամի, որը շարունակում է հրահրել մեզ» և հայտարարել է, որ հրաման է արձակել Էգեյան ծովի կղզիներում 3500 և Թրակիայում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով ևս 3500 զինվարականների տեղակայման մասին:

«Եթե նրանք խիզախություն ունեն, ապա թող համարձակվեն մարտահրավեր նետել հունական հողի թեկուզ մեկ սանտիմետրին. հույները միասնական են և կջախջախեն նրանց:

Ավելի վաղ ասվել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ թուրքական դիվանագետները նորից կասկածի տակ են դրել Էգեյան ծովում հունական ինքնիշխանությունը, որտեղ վերջին ժամանակներում շատացել են օդային տարածքի խախտումները:

Spread the love