Էրդողանի ուժային խաղը Սիրիայում. ինչու Պուտինի և Թրամփի հակամարտությունը կարող է նրա համար ճակատագրական լինել

Erdoghan Putin

Սիրիական հակամարտությունը վաղուց է դադարել Բաշար Ասադի և ընդդիմադիր սիրիացիների միջև պայքար լինելուց: Այժմ այն համարվում է ԱՄՆ-Ռուսաստան միջնորդավորված պատերազմ:

Այդ երկու ճակատների միջև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա նույնպես Սիրիայում հստակ նպատակ է հետապնդում. ցանկանում է հաղթանակ տանել թշնամի քրդական «Ժողավրդական ինքնապաշտպանական խմբավորումներ»-ի դեմ: Սակայն դրա համար կարճատեև և երկարատև հեռանկարում նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը:

Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն՝ ԱՄՆ-ի փաստացի դաշնակիցը: Եթե սիրիական հակամարտության մեջ Թրամփի և Պուտինի միջև ճգնաժամը ավելի սրվի, դա կարող է Թուրքիայի նախագահի համար խիստ ճակատագրական լինել: Ի վերջո նա ստիպված է լինելու վերջնական ընտրություն կատարելու կողմերից մեկի օգտին, և արդյունքը կլինի նրա ազդեցության սահմանափակումը կամ Սիրիայում, կամ Եվրոպայում:

Որպեսզի պահպանի վերջերս ռուսների հավանությամբ Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ տարած հաղթանակը, Էրդողանը ստիպված կլինի անցնել Պուտինի կողմը, միաժամանակ նաև՝ Ասադի կողմը: Սակայն դա կվնասի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Թուրքիան դեռևս իր համար վտանգավոր երկընտրանքի առջև է կանգնած:

Spread the love