Թող լինի Սերժ Սարգսյանի վտարանդի կառավարություն, որը նստում է Դուբայում

- in Հասարակություն

«Եթե չկա  քաղաքացիների աջակցությունը, ինձ համար տարբերություն չկա՝ ես Ազգային ժողովում եմ, թե բանտում, ես երկու տեղում էլ ինձ հավասարապես լավ եմ զգում»,-  պատասխանելով լրագրողների հարցերին՝ քիչ առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ   իր մանդատը չի օգտագործելու՝  ապրիլի 17-ին մուտք գործելու համար Ազգայիին ժողով և մասնակցելու քվեարկությանը․«Մեր խնդիրն այն է, որ այդ նիստը չկայանա»,- պարզաբանեց նա։

Փաշինյանը նշեց, որ « Ելք» դաշինքի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման հարցն այլևս անիմաստ է դառնում, քանի որ թեկնածու առաջադրելով՝ իրենք նպաստում են, որ այդ նիստը կայանա։ Փաշինյանը նաև հայտնեց, որ իր համերաշխության կոչից հետո  «Ելք» դաշինքի իր գործընկերներ Էդմոն  Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ չի խոսել։

Spread the love