Ժողովրդական իշխանության հաստատումը ժամերի հարց է․ Բագրատ Ասատրյան

- in Տնտեսական
Eraguyn

1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1997թթ ՀՀ ԱԺ պատգամավոր Բագրատ Ասատրյան դիմել է Հայաստանի Հանրապետական խմբակցության գործընկերներին․ 

Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից շատերը պատահական են հայտնվել քաղաքական բովանդակությունից զուրկ, իշխանության վերնախավի վերարտադրությունը ապահովող խմբավորման կազմում: Գիտենք, որ ձեզանից շատերը չեն հանդիսանում Հանրապետական կուսակցության անդամ կամ անգամ տեղյակ չեն կուսակցության ծրագրից: Վստահ ենք, որ գործարար պատգամավորների զգալի մասը միայն պատանդ է, որ Ձեզ պատգամավորական մանդատը պարտադրել են Ձեր կամքին դեմ՝ հակասահմանադրական դարձնելով Ձեր կարգավիճակը:

Կուսակցության իրական փոքրաթիվ անդամներ, այսօր հասարակությունը հրապարակներում պահանջում և վանկարկում է ՀՀԿ-ի հրաժարականի պահանջը։ ՀՀԿ ղեկավարը արդեն իսկ ընդունել է ժողովրդի պահանջը և կատարել: Նույն քայլը պետք է անեք նաև խմբակցության անդամներդ։ Ժողովրդական իշխանության հաստատումը ժամերի հարց է, Դուք կարող էք կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ ձգձգել լարվածությունը: Հապաղելու դեպքում վաղը Ձեզ կանվանեն հանցագործներ ու բանդա ու բոլոր անդառնալի հետևանքների պատասխանատվությունը, որոնց մասին երկու օր առաջ խոսում էր Սերժ Սարգսյանը, իսկ այսօր էլ Կարեն Կարապետյանը, ամբողջությամբ կընկնի իշախանությունը անցնցում փոխանցելու համար խոչընդոտներ ստեղծող յուրաքանրյուրիդ վրա։ Հարգեք Ձեր ժողովրդի դիրքորոշումը։

Հայտարարությունը բաց է նորանկախ Հայաստանի Գերագույն Խորհրդի և բոլոր գումարումների Ազգային Ժողովի պատգամավորների համար:

Spread the love