Ի՞նչ եղան վարչապետ մնալու Կարապետյանի ցանկությունների հետ, ո՞ւր կորան նրա հավակնությունները

Sezh Karen

Երեկ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հանդիպման ժամանակ ամեն ինչ տեղի ունեցավ, այսպես կոչված, դասական քաղաքականության կանոնով: Սարգսյանը գործող վարչապետից շնորհակալություն հայտնեց լավ աշխատանքի համար, բայց բաց տեքստով հասկացրեց, որ ինքն է հաղթող կուսակցության առաջին դեմքը, իսկ Կարապետյանն` իր առաջին տեղակալն է:

Սերժ Սարգսյանն առաջարկեց իշխանություն ձևավորելիս առաջնորդվել հենց այս տրամաբանությամբ, ինչին Կարապետյանը, բնականաբար, համաձայնեց: Տեղի ունեցավ այն, ինչի մասին ասում էր ընդդիմության այն հատվածը, որը ռեալ քաղաքականության ռեժիմում հիշեցնում է, որ իշխանության հարցը որոշվել է մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրություններում, որի արդյունքներն, ի դեպ, չի վիճարկել նաև Սերժ Սարգսյանի հեռացման պահանջով այս պահին փողոց դուրս եկած ընդդիմությունը:

Երեկ Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց ինտրիգին` ակնհայտ դարձնելով, որ ապրիլի 17-ին հենց ինքն է լինելու խորհրդարանական մեծամասնության թեկնածուն:

Կասկածից վեր է, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջարվի ՀՀԿ հանդիսավոր նիստումապրիլի 15-ին կամ 16-ին: Ժանրի կանոնները հուշում են, որ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու է հենց Կարեն Կարապետյանը. համենայն դեպս այդ տրամաբանության մեջ էր երեկվա հանդիպումը:

Ինչքան էլՍերժ Սարգսյանի սպասվող վարչապետությունը  որոշակի հարցեր է ծնում հասցեագրված Կարեն Կարապետյանին: Նա Հայաստան վերադարձավ որպես «նոր ոգի», խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ձայներ ստացավ հենց Կարապետյանի հրապարակային դեմքով, նրա ստեղծած հանրային սպասումների ֆոնին: Ի՞նչ եղան վարչապետ մնալու Կարապետյանի ցանկությունների հետ, ո՞ւր կորան նրա հավակնությունները, ինչո՞ւ գործող վարչապետը այդքան հեշտ կուլ գնաց Սերժ Սարգսյանի ցանկություններինըստ էության, մոլորեցնելով հասարակությանը: Այս հարցերն, անշուշտ, հասարակությունն ու ընդդիմությունն իրավունք ունեն ուղղել Կարեն Կարապետյանին, մյուս կողմից վերջինիս հավակնությունները երբեք ինստիտուցիոնալ, քաղաքական ձևակերպում չեն ունեցել:

Ավելինիրադարձությունների այսօրվա սցենարն, ըստ էության, կանխորոշվել է 2016-ի վերջին, երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց դառնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ ընդունելով Սերժ Սարգսյանի քաղաքական լիդերությունը, նրաառաջինը և իր երկրորդը լինելու ստատուս-քվոն: Ստեղծված իրավիճակի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն մարդիկ, ովքեր այն ստեղծել են, այլ` մեսիայի կարգավիճակով Մոսկվայից կամ Լոնդոնից ժամանածները, որոնք իրենց «նոր ոգով», բարի ժպիտով նպաստել են օլիգոպոլ համակարգի լեգիտիմացմանը, քողարկել են իշխանության վայրենությունը, ռեպրեսիվ և կոռուպցիոն բնույթը:

Կարեն Կարապետյանը կամ Արմեն Սարգսյանը համակարգի համար նույնքան հարազատ են, որքաննրա օդիոզ դեմքերը: Նրանց գրավչության, առաջացրած հանրային սպասումների միակ գաղտնիքն այն է, որ երկար տարիներ եղել են դրսում իրենց գործունեությունը հեռու պահելով հասարակության աչքից: Կարեն Կարապետյանը կամ Արմեն Սարգսյանը Հայաստանում այլ ֆունկցիա չունեն, քան` Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմությանը նպաստելը:

Կարեն Կարապետյանն այդ «առաքելությունը» կատարել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններում, հիմա Արմեն Սարգսյանի «բարի ժպիտի» ժամանակն էհատկապես, որ վաղը նա ստանձնելու է նախագահությունը Կարեն Կարապետյանի օրինակով, որևէ սկզբունքային հարցում չհակադրվելով Սերժ Սարգսյանին:

Spread the love