Իմ ընտրողներին տված խոստմանը համաձայն ես միանում եմ ժողովրդին. ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր միացավ շարժմանը

- in Պաշտոնական
atorner

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին միանալու մասին է հայտնել ԱԺ ՀՅԴ–ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը։ 

Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ…

Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն. Ես միանում եմ իմ ժողովրդին:

Սա իմ որոշումն է:

Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին:

Թող հաղթի ժողովրդի կամքը»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շարժմանը միանալու մասին էր հայտարարել նաև դաշնակցական մեկ այլ պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

Spread the love