Ինչո՞ւ է Արմեն Մարտիրոսյանը գաղտնի պահում Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը

- in Մամուլ
Armen Martirosyan cuyc ert

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության լիդերներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր «ուղղության» համար. Պետրոս Մակեյանը բանակցում է «ՔՊ»-ի ու Նիկոլի հետ, Ալեք ԵնիգոմշյանըԶարուհու, Արմեն Մարտիրոսյանը Սեյրան Օհանյանի ու ՕՐՕ-ի:

Եվ, որքան էլ Մարտիրոսյանը պնդում է, թե չի հանդիպել Սեյրան Օհանյանին, մեր աղբյուրները պնդում են․ «Հանդիպել է, Սեյրանն այս փուլում չի ուզում երևալ»: Պնդում են, որ հանդիպել եք Օհանյանի հետ՝ դիմեցինք Մարտիրոսյանին: «Չեմ հանդիպել»: Ալարո՞ւմ եք հանդիպել: «Ոչ, չեմ ալարում, պարզապես չեմ հանդիպում»:

Ձեր վրա է այդ առաքելությունը դրված. գաղտնի՞ եք պահում: «Ես առաքյալ չեմ. չեմ ուզում՝ չեմ հանդիպում, չեմ կատարում իմ առաքելությունը»: Իսկ Հայաստանո՞ւմ է Օհանյանը, ասում ենՄոսկվայում տուն է կառուցում: «Հայաստանո՛ւմ է»: Բա ասում եք չեք հանդիպում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20