Ինչպե՞ս են վարձկաններին գաղտնի Ռուսաստանից Սիրիա տեղափոխում․ Reuters

- in Հասարակություն
inqnatir

Reuters գործակալությունը հայտնաբերել է Ռուսաստանից Սիրիա վարձկաններ տեղափոխող հիմնական ալիքը։ Դրանք Դոնի Ռոստով-Դամասկոս կամ Դոնի Ռոստով-Լաթաքիա չվերթներն են, որոնք իրականցնում է Cham Wings մասնավոր ընկերությունը։

Այդ չվերթների չվացուցակի մասին բաց տեղեկություն չկա։ Սակայն, Reuters-ի հաշվարկով, միայն 2017-ի սկզբին Cham Wings-ը 51 չվերթ է իրականացրել Դամասկոսից և Լաթաքիայից Դոնի Ռոստով ու հակառակը։

Դրանց համար օգտագործվել են Airbus 320 քաղաքացիական օդանավերը, որոնք կարող են 180 ուղևոր տեղափոխել։ Ռազմական ինքնաթիռներ օգտագործել են, երբ բոլոր վարձկանները չեն տեղավորվել նշված ինքնաթիռներում։

Reuters-ը նշում է, որ 2016-ին Cham Wings ընկերությունը հենց այս պատճառով է հայտնվել ԱՄՆ «սև ցուցակում»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20