Ինչպես է նախագահ Էրդողանը Թուրքիան վերածում պուտինյան Ռուսաստանի

- in Միջազգային
Erdoghan Putin

Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ ընտրություններին ընդառաջ նախագահ Էրդողանը բախվել է հասարակության մեջ առաջացած ճեղքվածքի: Չնայած  իր ռեժիմի համար որպես ամուր հիմք կայուն մեծամասնություն ստեղծելու  Էրդողանի ջանքերին՝ նրա քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Թուրքայի կեսը նրա դեմ է և չի ընդունում նրան որպես առաջնորդ: 

Էրդողանը խաղում է՝ ոգևորված Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությամբ: Թուրքիայի առաջնորդը ցանկանում է երկրից դուրս մղել կրթված և գործարար դասին, որը հուսահատորեն ընդդիմանում է նրան: Այդպես վարվեց Պուտինը՝ դուրս մղելով Ռուսաստանից կիրթ և գործարար մարդկանց: Էրդողանը կարծում է, որ թուրք քաղաքական հասրակության առաջնորդներին երկրից վտարելուց հետո կհասնի աներկբա հաղթանակի պուտինյան ոճով անգլուխ հասարակության ֆոնին:

Էրդողանը չի կարող ապավինել օտարերկրյա փողերին կամ տաղանդներին` որպես ներքին ռեսուրսի փոխարինողի: Ոչ ոք չի ուզում ապրել կամ բիզնես անել այն երկրում, որտեղ պարբերաբար արգելվում է YouTube-ը և Twitter-ը:

Եթե Էրդողանը ստանա այն, ինչ ուզում է, նա կարող է թերևս Պուտինի երկաթյա իշխանության հանգով պահել իշխանությունը և հաղթել հունիսյան ընտրություններում: Սակայն այդ ժամանակ Թուրքիան կկորցնի իր լավագույն և ամենախելացի քաղաքացիներին:

Spread the love