Ինչ ունեցվածք ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը

- in Մամուլ
Bazkator

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Պողոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև արժեթղթեր ու փոխառություններ: Փոխառությունները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ որպես արժեթղթեր հայտարարագրվել է 330 դրամ բաժնեմաս:

Նախկին նախարարի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել:

Հիշեցնենք, որ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել դեռևս 2007 թ. և ապա երկար տարիներ անընդհատ վերանշանակվել այս պաշտոնում»:

Spread the love