Իշխանության կոմպրոմիսը կանգ է առել Կարեն Կարապետյանի վրա

- in Կեղտոտ լվացք
karen-karapetyan

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վերջին օրերին նույնիսկ անզեն աչքով դարձել էր իշխանության հիմնական խաղացողը, ինչն արդեն բազմաշերտ հետևությունների տեղիք էր տալիս:

Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունից մեկ ժամ հետո ձերբակալված երեք պատգամավորներն ազատ արձակվեցին. իշխանությունն, ըստ ամենայնի, արդեն ուներ իրավիճակը հանգուցալուծելու կոնկրետ «Ճանապարհային քարտեզ» և քաղաքական երկխոսության օրակարգ:

Իշխանություն-ընդդիմություն նոր երկխոսությունը թերևս այլընտրանք չունիհատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականից և պատգամավորների ազատ արձակումից հետո, և հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմությունը չի կարող ունենալ ավելի նպաստավոր մեկնակետ` բանակցությունների գնալու համար: Հուզումների շարունակումն այլևս չունի քաղաքական, սահմանադրական հիմքեր:

Այսօր երկրի նախագահը, վարչապետը, առաջին փոխվարչապետը և Ազգային ժողովի նախագահն, ըստ ամենայնի, եկել են ավելի սկզբունքային ու էական համաձայնությունների:

Փողոցային հուզումներն առնվազն խմբագրել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սերժ Սարգսյանը դե յուրե հեռացավ, որովհետև այլևս նրա վարչապետությունը սպառնում էր

համակարգի կայունությանը: Սերժ Սարգսյանը կայացրեց ողջամիտ որոշում` պետական շահը և քաղաքականությունը վեր դասելով իր անձնական հավակնություններից:

Ակնհայտ է, որ իշխանության կոմպրոմիսը կանգ է առել Կարեն Կարապետյանի վրա, ով վերջին երկու օրվա ընթացքում ստվերել է իշխանության մյուս դեմքերին` դառնալով հասարակության և ընդդիմության հետ հարաբերություններում իշխանության հիմնական դեմքը:

Սկզբունքորեն ընդդիմությունն այս լուծումը չընդունել չի կարող, որովհետև ի սկզբանե իրեն կաշկանդել է «Սերժ հեռացիր» կարգախոսով: Բացի այդ, ընդդիմության որևէ այլ պահանջ, ասենք` հրապարակի թեկնածուին վարչապետ ընտրելը, հակասահմանադրական և հակաքաղաքական է, քանի դեռ ֆորմալ առումով սրբագրված չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Իհարկե, ճգնաժամի հանգուցալուծման ամենախորքային լուծումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է: Բայց դրանք չեն կարող անհապաղ անցկացվել, որովհետև երկիրը պետք է ամիսների ընթացքում հաղթահարիմի կողմից, հեղափոխական պաթոսի հետևանքները, մյուս կողմից ապամոնտաժի կրիմինալ համակարգը, որը կարող է ի դերև անել քաղաքական ցանկացած պայմանավորվածություն:

Համենայն դեպս, կան նախադրյալներենթադրելու, որ քաղաքական կոմպրոմիսը կայացման փուլում է առաջիկա ժամերին սպասելով ֆորմալ հանգուցալուծումների: Համենայն դեպս, քաղաքական կոմպրոմիս խոչընդոտ այլևս չկա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20