«Իսկանդերի» միջոցով Մոսկվան 2016-ի սեպտեմբերին փորձում էր զսպել Ապրիլյան պատերազմի հետևանքը

iskander-zenq

Երևանը շարունակում է սպառազինությունների ձեռքբերման շրջանակում ռուս գործընկերների հետ աշխատանքը` հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին:

Իհարկե, Վիգեն Սարգսյանի խոսքը միանգամայն բնական էայն իմաստով, որ պաշտպանության նախարարների հիմնական առաքելությունը հենց բանակի համար պատշաճ սպառազինության ապահովումն է: Մյուս կողմից այս պարագայում խնդիրը ուշագրավ է, որովհետև անմիջականորեն վերաբերվում է ԼՂ հակամարտությանը: Մոսկվան իրականացնում է ԼՂ հակամարտության մենեջմենթըհակամարտության կողմերին սպառազինելով: Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերում մեծածավալ սպառազինություն առատաձեռն վճարելով դրա համար: Հայաստանը տնտեսական նման հնարավորություններ չունի, և ուժերի բալանսը պահպանելու համար մեծացնում է իր ֆինանսական և քաղաքական կախվածությունը Մոսկվայից:

Սկզբունքորեն Հայաստանի քաղաքականությունը միտված պետք է լինի միջազգային այնպիսի իրավա-քաղաքական համատեքստի ձևավորմանը, որը թույլ կտա արգելք դնել մեր տարածաշրջան սպառազինությունների մատակարարումների վրա: Այդ ջանքերը հիմա կարող են որոշակի հաջողություն արձանագրել, որովհետև ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբսպառնալով դա տարածել նաև այն երկրների վրա, որոնք էական գործարքներ կիրականացնեն Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, տարածաշրջանի դեմիլիտարիզացիայի հարցում Հայաստանի, այսպես ասած, դաշնակիցներն են, ինչը նախադրյալներ է ստեղծում, որ Երևանի նախաձեռնությունը միջազգային որոշակի աջակցություն ստանալու հեռանկար ունի:

Ամիսներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհրաժեշտ համարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը էմբարգո կիրառի ԼՂ հակամարտության գոտի սպառազինությունների մատակարարումների վրա, սակայն ավելի ուշ Քոչարյանի խոսքը «խմբագրվեց», և այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ նախաձեռնության, որը կարող է հակասության մեջ մտնել Ռուսաստանի շահերի հետ: Սակայն «Интерфакс»-ին տված Վիգեն Սարգսյանի հարցազրույցում ավելի ուշագրավ ինֆորմացիա է հրապարակ եկել, որը, համենայնդեպս, չի շրջանառվել մեր մեդիա դաշտում: «Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ, այդ թվում և ֆինանսական գործիքների շրջանակում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Интерфакс» գործակալության խնդրանքին՝ հաստատել տեղեկությունն առ այն, թե արդյոք Երևանն «Իսկանդերների» գնման համար Ռուսաստանից սպասում է երրորդ վարկին: Վիգեն Սարգսյանը, ինչպես նկատեցիք, ըստ էության, հստակ պատասխան չի տվել լրագրողի հարցին, և բաց են մնացել երրորդ վարկի և «Իսկանդերների» հետ կապված խնդիրները:

«Իսկանդերը» Հայաստանում հրապարակավ ցուցադրվեց Ապրիլյան պատերազմից ամիսներ անցանկախության տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ: Մինչև հիմա բաց է մնում հարցը, թե ինչ իրավական ռեժիմում է գտնվում Հայաստանում տեղակայված «Իսկանդերը», արդյո՞ք հայկական կողմը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել համակարգը: Մյուս կողմից ակնհայտ է, որ այս զինատեսակը նախատեսված է գլոբալ պատերազմի համար և, մեղմ ասած, պահանջարկված չէ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում, որովհետև կասկածից վեր է, որ հայկական կողմը Բաքուն վերացնելու մտադրություն և ծրագիր չունի:

Ըստ ամենայնիճիշտ է այն վարկածը, որ «Իսկանդերի» միջոցով Մոսկվան 2016-ի սեպտեմբերին փորձում էր զսպել Ապրիլյան պատերազմի հետևանքով Հայաստանում ահագնացած հակառուսական տրամադրությունները: Մոսկվան մասամբ լուծեց իր խնդիրը, սակայն պարզվում է «Իսկանդերի» քարոզչական աղմուկը, որը, առաջին հերթին, անհրաժեշտություն էր Մոսկվայի համար, Հայաստանին արժեցել է հերթական վարկը, ինչն ավելի է մեծացնելու Հայաստանի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Համենայն դեպս, Վիգեն Սարգսյանը չի հերքել երրորդ վարկի գոյությունը և այն փաստը, որ դրանով ձեռք է բերվել «Իսկանդերը»:

Spread the love