Լուրջ կոնֆլիկտ. Վահագն Հարությունյանը որոշել է արագացնել Աղվան Հովսեփյանի թոշակի գնալու գործընթացը

- in Մամուլ
aghvan-hovsepyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և նրա տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում: 

Բանն այն է, որ Վահագն Հարությունյանը վստահ է, որ Աղվան Հովսեփյանի թոշակի գնալուց հետո ինքն է դառնալու քննչական կոմիտեի ղեկավարը, իսկ քանի որ Հովսեփյանը չի շտապում հեռանալ, Վահագն Հարությունյանը որոշել է արագացնել այդ գործընթացը:

Նա մի քանի աղմկոտ գործերով, այդ թվում՝ Ալավերդցի Վահագի գործով մի շարք ուշագրավ մանրամասներ է հավաքել և զեկուցել «վերևներին»՝ ցույց տալու համար, որ Աղվան Գառնիկիչը շատ դեպքերում որոշակի շահագրգռվածությունից ելնելով՝ «ջրել» է գործերը:

Ի դեպ, հենց Վահագն Հարությունյանի համառ ջանքերի արդյունքում կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, ով ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ էր պարգևատրվել Աղվան Հովսեփյանի կողմից»:

Spread the love