«Ծառուկյան» դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը

Gagik Carukyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, Ս․ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք արձանագրել։ Նրան կողմ կքվեարկեն հաստատապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ելք» դաշինքը։ 

Ու թեև բոլորն ակնկալում են, որ «Ծառուկյան դաշինքը» կողմ կքվեարկի նրա թեկնածությանը, սակայն մեծ է հավանականությունը, որ եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել, դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը՝ «դե, եթե ընդդիմություն, ուրեմն նաև ընդդիմադիր վարքագիծ» տրամաբանության մեջ»։

Spread the love