Կառավարության աշխատակազմից ոմանք անգործ են մնալու. Որոշողը Սերժ Սարգսյանն է

- in Մամուլ
ator-portfel

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ձևավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որն սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի:

Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում՝ խոսնակին, լրատվականի պետին, ռեֆերետներին:

Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմնական դերակատարների վերադասավորմանը»:

Spread the love