Կառավարության պաշտոնական կայքը կեղծել է ԱՄՆ դեսպանի խոսքերը

- in Պաշտոնական
Karen Karapetyan

Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ ՄԻլսի հիետ, որից հետո կառավարոթւյան կայում բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր.

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։

Նշենք, սակայն, որ այս տեքստը քիչ առաջ ջնջվել է կառավարության պաշտոնական կայքից։

Իսկ փոխարենը տեղադրվել է նոր տեքստ, որտեղ նշված է.«Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է, որ այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում ԱՄՆ դեսպանի վերագրվող խոսքը սխալ թարգմանություն է եղել։

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»,– ասվում է ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ նշված հանդիպման մասին մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ դեսպանն ասել է, թե ինքը հասկանում է, որ «այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։

Կառավարության կայքում նշված հանդիպման մասին հաղորդագրությունն ավելի ուշ վերախմբագրվել է և դեսպանին վերագրված խոսքի այդ հատվածը հանվել է։

Spread the love