Կարեն Կարապետյանն իր վերջին օրերն է անցկացնում

Karen Karapetyan

Խորհրդարանը վարչապետ ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ձայներով, այսինքն` 53 ձայնով:

Թվում էխորհրդարանն անհաղորդ է այն բուռն զարգացումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում փողոցում, սակայն ԱԺ «անհաղորդ» պատերի ներսում իրականում ստատուս-քվոն փոխվում է ամեն օր, եթե չասենք ամեն ժամ:

Նախ` քիչ առաջ «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես առաջադրեց վարչապետի թեկնածու:

Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ քայլերթը, նա խորհրդարանում ուներ առավելագույնը ինը աջակից, այն էլ որոշակի վերապահումներով:

Համաժողովրդական շարժման կամ թավշյա հեղափոխության առաջին հաղթանակից` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, խորհրդարանական ստատուս-քվոն էապես փոխվել է:

Սյսօր ԲՀԿ-ն միացել է Փաշինյանի շարժմանը:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք ընդունում են շարժման օրակարգը, այլ խոսքովկողմ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը: Դա նշանակում է, որ թավշյա հեղափոխության առաջնորդն արդեն այս պահին վայելում է չորս խմբակցություններից երկուսի «Ելք»-ի և «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը: Մաթեմատիկական հաշվարկով սա անում է 40 ձայն:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՅԴ-ն իրեն, ըստ էության, սահմանազատել էր կոալիցիայից, ինչը պաշտոնապես արձանագրվեց քիչ առաջ: Այս խմբակցության յոթ պատգամավորներից երկուսը` Սուրեն Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն արդեն միացել են համաժողովրդական շարժմանը: Այդպիսի հնարավորություն չի բացառել ՀՅԴ ողջ խմբակցությունը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանն արդեն ունի վարչապետ դառնալու համար անհրաժեշտ 53 ձայներից 42-ը փաստացի:

Գրեթե կասկածից վեր է, որ ՀՅԴ խմբակցությունը կոնսենսուսի արդյունքում կպաշտպանի Փաշինյանի թեկնածությունը` վերջինիս խորհրդարանական աջակիցների թիվը հասցնելով 47-ի:

Ակնհայտ է, որ հեղափոխական փողոցը հեշտությամբ կարող է ազդել հանրապետական ընդամենը վեց պատգամավորի քվեարկության վրաապահովելով Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ 53 ձայնը: Հավաստի տեղեկությունների համաձայն երկրապահ պատգամավորներն արդեն իսկ որոշել են աջակցել Փաշինյանի ընտրությանը:

Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ նույնիսկ չարժե ճնշում գործադրել Կարեն Կարապետյանի վրա, որովհետև նա իր վերջին օրերն է անցկացնում վարչապետի պաշտոնում և գրեթե վստահ ենք, որ անգամ ՀՀԿ-ն չի համաձայնի առաջադրել նրա թեկնածությունը:

Spread the love