Կրակում եք՝ կրակեք, ես չեմ վախենալու, գնալու եմ, և իմ հետևից եկող ժողովուրդ կա

- in Հասարակություն
nikol-pashinyan

«Այս երկու օրվա ընթացքում կարծում եմ որևէ մեկը հիմք չունի մեր ազնվության, հաստատակամության ու վճռականության վրա կասկածելու»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք ցույց ենք տվել, որ կատակ չենք անում, որ եկել ենք այս հրապարակ Հայաստանը ազատելու Սերժ Սարգսյանի  ու Հանրապետականի իշխանությունից: Եվ դրա համար մեզ այսօր միայն մի բան է պակասում՝ Հայաստանի քաղաքացիների տված լիազորությունը»,- ասաց նա՝ կոչ անելով ժողովրդին տասնյակ հազարներով միանալ ու գնալ Ազգային ժողով՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանը հաջորդ պաշտոնավարումը:

Spread the love