Հայաստանի հռչակած «և, և»-ի քաղաքականությունը ակնհայտորեն չի աշխատելու Ռուսաստան-Արևմուտք խորացող հակադրության համատեքստում

- in Կարծիք
Serj Putin

Սկրիպալի թունավորման գործով` ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից արտաքսվել կամ արտաքսվելու են ռուսաստանցի 141 դիվանագետներ։ Ռուսաստանցի նախկին լրտես՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլիային մարտի 4-ին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով։ Լոնդոնը պնդում է, որ դա սպանության փորձ էր, որի պատասխանատուն Կրեմլն է։

Մեծ Բիտանիայի դիրքորոշումն աջակցություն գտավ աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներում, որոնք արտաքսեցին ռուսաստանցի դիվանագետներին: Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ մեկ ռուսաստանցի դիվանագետի, ով աշխատում է Թբիլիսիում շվեյցարական դեսպանատանը, արտաքսելու է նաև Վրաստանը։ «Արտգործնախարարությունը կիսում է Միացյալ Թագավորության և միջազգային հանրության դիրքորոշումը Սկրիպալների թունավորման հարցում»,- մասնավորապես, ասված է պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում։ Սկրիպալի գործը դարձավ յուրօրինակ ինդիկատոր, որը քաղաքակիրթ աշխարհը սահմանազատեց Ռուսաստանից: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Վրաստանի քայլը, որով Թբիլիսին իր մասնակցությունն ունեցավ միջազգային քաղաքական ակցիային` չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ:

Հայաստանի հռչակած «և, և»-ի քաղաքականությունը ակնհայտորեն չի աշխատելու Ռուսաստան-Արևմուտք խորացող հակադրության համատեքստում, երբ բազմաթիվ երկրներ կանգնում են երկընտրանքի առջև: Իհարկե, ռացիոնալ չէ Հայաստանից ակնկալել դիրքորոշման հրապարակում Սկրիպալի հարցով, առավել ևսինչ-որ գործողության իրականացում, մյուս կողմից Երևանը գոնե պետք է ձեռնպահ մնա հայտարարություններից, քայլերից, որոնք նրան միջազգային հանրության աչքերում կարող են նույնացնել Մոսկվայի հետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:

Անկեղծ ասածանհասկանալի է, թե Վոլինկինի որ ջանքերի ու ներդրման մասին է խոսում Կարապետյանը, երբ հայ-ռուսական հարաբերություններում երկու երկրների դեսպաններն, ըստ էության, միայն տեխնիկական դերակատարություն ունեն և բոլոր անգամ ոչ այնքան սկզբունքային հարցերը կարգավորվում են բացառապես նախագահների մակարդակով:

Մյուս կողմիցհենց Վոլինկինի դեսպանության շրջանում տեղի ունեցավ 2016-ի Ապրիլյան պատերազմը, որն Ադրբեջանը հրահրեց, ըստ էության, Մոսկվայի քարտ-բլանշով: Այսինքն, հենց Վոլինկինի դեսպանության շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրություններն օբյեկտիվորեն հասան իրենց գագաթնակետին Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումների ինտենսիվացման ֆոնին:

Մյուս կողմիցՌուսաստանի գործող դեսպանը իր մի քանի հայտարարություններով անհարկի միջամտում էր Հայաստանի ներքին գործերին: Օրինակ, Վոլինկինը կարծում էր, որ ՀԿ-ների մասին Հայաստանի օրենքը պետք է նմանեցվի Ռուսաստանի համապատասխան օրենսդրությանը Արևմուտքի միջամտությունն իբրև թե կանխելու նպատակով:

Իհարկե, դեսպանի նման հայտարարությունները Հայաստանում պետական արձագանքի չարժանացան, փոխարենը` Վոլինկինին ճանապարհում ենք առաջին դեմքերի մակարդակով հնչող դիֆերամբներով:

Արևմտյան երկրները ռուսաստանցի դիվանագետներին արտաքսում են ոչ միայն Մոսկվայի վրա քաղաքական ճնշում գործադրելու, այլ նաևիրենց պետություններում Ռուսաստանի հետախուզական ծառայությունների գործունեությունը սահմանափակելու նպատակով: Հայաստանում նկատվում է տրամագծորեն հակառակ միտումը. այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայում Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումներ տեղակայելու հարցը: Անկախ նման որոշման միտումներից ակնհայտ է, որ Հայաստանում էապես մեծանում է ռուսական ներկայությունը` դրանից բխող հետևանքներով:

Իհարկե, այս պատմությունն ուղղակի առնչություն չունի Ռուսաստան-Արևմուտք սյսօրվա հակադրության հետ, սակայն ակնհայտորեն բացահայտում է, որ Հայաստանի իշխանությունների պատկերացումները, հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները հակոտնյա են համաշխարհային համատեքստին:

Spread the love