«Հայ մասնագետների խորհրդի» բաց նամակը Սերժ Սարգսյանին

- in Տնտեսական
Serzh Sargsyan

Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին. Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված երկիր է, և առանց ազգային ու պետական կա­րողությունների ամբողջական լիարժեք գործարկման` ռազմական, ծանր և թեթև արդյունաբերության, ինքնաբավ գյու­ղա­տնտե­սու­թյան, գոյատևել չի կարող:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա են վերականգնման հնա­րա­վո­րություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գոր­ծարկումը անհրաժեշտ է, իրատեսական է և, սրտացավ մոտեցում ցուցաբերելու դեպքում, հնա­րա­վոր է: Զար­գա­ցած արդյու­նա­բե­րու­թյուն ունեցող տնտեսություն կայացնելը հա­մա­լիր գործընթաց է, որի խթա­նիչ կատալիզատորներից է քիմիական արտադրությունը: Այս առումով առաջնահերթ ենք համարում «Նաիրիտ» գիտաարտա­դրա­կան միավորումը. «Նաիրիտի» վերա­գոր­ծարկ­ման խնդիրը չարչրկվում է արդեն երկու տաս­նամ­յա­կից ավելի: Տեղյակ ենք, որ եղել են և կան պատ­րաստակամություն հայտնած ներդրող ընկերություններ, որոնք վերագործարկման հայտ են ներ­կայացրել ՀՀ կառավարություն, մասնավորապեսEU-Asia Business Finance Center Holding-ի կազմում ստեղծված Nairit-EU Gonsortium-ի ներկայացուցիչները Sunir Co (Իրան), ChimRemonStroy L.T.D. Planets (Բուլղարիա), IPMLLP(Անգլիա), սակայն նրանց գործ­ընթաց սկսելու հնարավորություն չի ընձեռ­վել:

Մեզ պետք է պարզաբանում. ինչ հիմնավորումով է մրցույթն անտեսվել և սնան­կաց­ման գործ­ընթաց սկսվել: Մեր կարծիքով «Նաիրիտը» հեռանկարային, շահավետ ձեռնար­կու­թյան է, իսկ նրա արտադրանքն ու աշխատատեղերը Հայաստանին խիստ անհրաժեշտ են:

Այժմ շրջանառվում է «Նաիրիտի» քացախաթթվի արտադրության տեխնոլոգիական գծի վա­ճառ­քի մասին հայտարարությունը: Մենք դա համարում ենք սխալ` չհիմնավորված, հապճեպ որո­շում. Գիտաարտադրական միավորման լիարժեք գործարկման պարագայում այդ արտադրությունն անհրա­ժեշտ ու շահավետ է լինելու:

Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործ­ըն­­թա­ցը, հնարավորություն ընձեռել շահագրգիռ ներդրողներին, իրենց միջոցների հաշվին, իրա­կա­նաց­նելու ձեռնարկության տեխնիկական աուդիտ` ձեռնարկության առողջացման ծրագիր ներ­կա­յաց­նելու և այն քննարկելու համար:

Կառավարությունից ակնկալում ենք` հայոց պետության պաշտպանունակության խնդիրներով մտահոգ մասնագետների հետ քննարկումների և համագործակցային որոշում ընդունելու հնարավորություն:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու հարցի քննարկմանը` <<Հայ մասնագետների խորհրդի>> դիր­քո­րոշում-պնդումը հիմնավորելու համար:

Հարգանքով՝ «Հայ մասնագետների խորհրդի» անդամներ /այբենական կարգով/

Ալեքսանյան Կառլեն-գ. թ., կիրառական մաթեմատիկա,

Ավետիսյան Ռաֆայել-գ. թ., ֆիզիկոս-տեխնոլոգ,

Արզումանյան Արտավազդ-գ . թ. Ճարտարապետաշինարարական համ.-ի ամբիոնի վարիչ,

Բեժանյան Նուրիսա-կիսահաղորդչային սարքերի ինժեներ-տեխնոլոգ,

Բեկլարյան Լևոն- գ.դ, տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա,

Գևորգյան Աշոտ- գ.դ., ԳԱԱ,

Գևորգյան Սամվել-գ.դ., ԵՊՀ,

Գևորգյան Սուրեն-Քարակերտի քարի մշակման գործարանի տնօրեն,

Կանայան Ստեփան-գ.թ., ՄԱԿ-ի փորձագետ,

Կնյազյան Վալերի- գ.դ., Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն,

Լևոն Թորոս-գ. թ., ԱՄՆ, Հայ ճարտարագետների և գիտնականների միություն,

Սանասարյան Հակոբ-գ. թ., բնապահպան,

Միրզոյան Վալերի-գ.դ., կառավարման մասնագետ,

Սարգսյան Վաղինակ-գ.դ., ԳԱԱ,

Ստեփանյան Անատոլի-գ. թ., ԳԱՄ նախկին տնօրեն,

Վարդանյան Կարեն-գ. թ., ՏՏ ոլորտի մասնագետ:

Մասնագետների խորհրդի լիազոր ներկայացուցիչ`Բարսեղյան Գրիգոր-գ.դ., ԳԱԱ

ՀասցեՆերքին Շենգաոիթ, 6 փ., 1 նրբ. տ. 5, հեռախոսO94 488353, էլեկտրոնային հասցե` barsegiangrigor@yahoo.com

Հ.Գ. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայ մասնագետների խորհուրդ»-ը ընդարձակելու է իր կազ­մը, գոր­­ծունեության ոլորտները և մասնավորապես` հետամուտ է լինելու իր ներկայացրած առա­ջար­­կու­թյուն­­ների քննարկմանը, իրագործմանը: Մենք նաև համակարգված մասնագիտական վեր­լու­ծու­թյուն­ներ, մշտա­դիտարկում ենք իրականացնելու ՀՀ կառավարության գործունեության, ներ­կա­յացրած ծրա­գրի և նրա կենսագործման ուղղություններով: Կարծում ենք, որ մեր գործունեությամբ կնպաստենք պաշ­տոնատար ան­ձանց որակական պատրաստվածությանը ներկայացվող մասնագիտական բարձր պահանջների ար­մա­տա­վորմանը, որոշումների ընդունման հիմնավորվածությանը, մաս­նա­գի­տական գիտելիքիների ներ­առ­ականությանը և պատասխանատվության հասցեականությանը: «Հայ մասնագետների խորհուրդ»-ը գործելու է ՀՀ օրենսդրության շրջանակներում թույլատրելի, ինչպես նաև չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Spread the love