Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Պուտինը «կնատյաց է»

- in Միջազգային
Hilari Qlinton

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիմիր Պուտինին «համաշխարհային դասի կնատյաց» է անվանել և նրան մեղադրել կանանց վախեցնելու մեջ, հաղորդում է People պարբերականը։

Նյու Յորքում համաժողովի ժամանակ Քլինթոնը հիշեցրել է 2007-ին Անգելա Մերկելի այցը Պուտինի՝ Սոչիում գտնվող նստավայր։ Նրա խոսքով՝ Պուտինը գիտեր, որ կանցլերը վախենում է շներից, սակայն միևնույն է, լրատվամիջոցների հետ շփման ընթացքում սենյակում մեծ սև շուն հայտնվեց։ Քլինթոնը հայտարարել է, որ դա արվել է Մերկելին վախեցնելու նպատակով, և որ Պուտինը «դրանից հաճույք է ստացել»։

Spread the love