Հիմա էլ ՀԺԿ մեր համակիրները, մեր ակտիվը մասնակցում է հանրահավաքներին

Stepan Demirchyan

Հայ ազգային կոնգրեսի գործընկեր ՀԺԿ-ի անդամները այս օրերին ակտիվորեն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին։

Այս մասին ասաց ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը։ Վերջինս ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի հնարավորություն է տեսնում։ «Իհարկե։ Ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ի մոտեցումն էլ է դրական տեղի ուենցող իրադարձություններին։ «Մենք միշտ էլ ասել ենք և ասում ենք, որ մեր համակիրները մասնակցություն կունենան այն պրոցեսներին, որը կբերի երկրում օրինականության վերականգնմանը։ Երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց Հարությունյանը։

Հարցին, այսինքն ՀԺԿ-ն կմիանա Փաշինյանին և կմասնակցի հանրահավաքներին. «Հիմա էլ մեր համակիրները, մեր ակտիվը մասնկցում է հանրահավքների։ Կուսակցության ներսում առանձին քննարկում չի եղել միանալու հետ կապված, բայց մեր ակտիվը, ընդդիմադիր զանգվածը մասնակցում է այս պրոցեսներին»,-ասաց ՀԺԿ վարչության անդամը։

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ պայքարի համար Փաշինյանի ընտրած անհնազանդության քայլերը լիովին ընդունելի են.«Բոլոր մեթոդներով փորձվել է երկրում սահմանադրական կարգ վերականգնելու համար։ Տարիներ շարունակ հասարակությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը տեսել են, որ իշխանությունը մեզմ ասած՝ թքած ունի սահմանադրության վրա, սահմանադրական ճանապորհով փոփոխություններ անցկացնելու վրա։ Դրա համար այն, ինչ այսօր կատարվում է, դրանում ոչ մի հակասահմանադրական բան չկա։ Հանրահավաք է, մարդիկ դուրս են եկել ցույցի, դա նրանց իրավունքն է։ Անհնազանդության գործողությունները՝ ևս։ Եթե համեմատելու լինենք իշխանության կատարած հակասահմանադրական գործողությունների հետ, սրանք մեղմ քայլեր են»,-ընդգծեց Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է շատ ավելի ակտիվ լինի, քանի որ փոփոխությունները հնարավոր են միայն մեծ զանգվածների դեպքում.«Բայց ժողովուրդը տարիների ընթացքում իշխանության ջանքերով դարձել է ամորֆ, ոչինչ չորոշող, օրվա հարց լուծող, ոստիկանական համակարգի տակ գտնվող, ոստիկանական պետությունում ապրող ժողովրդի։ Դուրս եկեք փողոց՝ մեկ կիլոմետրի վրա 10 ոստիկան կա։ Ոստիկանական պետությունում ուրիշ բան չի կարող լինել։ Բայց ամեն ինչին չափ ու սահման գոյություն ունի։ Զսպանակը որ սեղմվում է, կամ ջարդվում է, կամ միանգամից բացվում է։ Իշխանություններն էլ պետք է հասկանան, որ ցանկացած պահի այդ զսպանակը կարող է բացվել, այլ ոչ թե ջարդվել։ Իսկ բացվելուց հարվածն ավելի ուժեղ կլինի»,-եզրափակեց Հարությունյանը։

Spread the love