Հովհաննես Հովսեփյանին նվիրել են 400 հազար դոլար

Hovhannes Hovsepyan

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նախորդ տարի 400 հազար ԱՄՆ դոլար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: 

Այսպես, Հովսեփյանը նախորդ տարի ունեցել է 14 միլիոն 387 հազար դրամ ու 400 հազար ԱՄՆ դոլար տարեկան եկամուտներ: Նվիրատվություն նա ստացել է երկու անգամ, մեկ անգամ 250 հազար դոլար, մյուս անգամ՝ 150 հազար: Եկամուտները ստացվել են նաև 240 հազար ԱՄՆ դոլարի տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից: Իսկ դրամով արտահայտված գումարից 4 միլիոն 667 հազարը աշխատավարձ է, իսկ 9 միլիոն 720 հազարն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար:

Հովսեփյանն ունեցել է նաև փոխառություններ 3 միլիոն դրամի չափով և դրամական միջոցներ 182 միլիոն դրամ և 1 միլիոն 515 հազար դոլարի չափով»:

Spread the love