Մեծ Բրիտանիան պատրաստվում է բացահայտել օֆշորներում իրենց ակտիվները պահող օլիգարխների անունները

- in Միջազգային
England Mec Britania

Մեծ Բրիտանիայի պահպանողական ինչպես նաև ազատական և այլ ընդդիմադիր կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականներ մտադիր են օրինագիծ առաջարկել, որը կպարտադրի Բրիտանական Վիրջինյան կղզիներին, Կայմանյան կղզիներին և ծովամերձ այլ տարածքներին բացահայտել այդ ակտիվներում գրանցված տերերին: Գրում է The Times-ը:

Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ շահութաբեր սեփականության գաղտնիությունը, որը ձևավորվել է ցածր հարկային դաշտում, հնարավորություն է տալիս փողերի լվացում կատարելու, ինչը նպաստում է կոռուպցիայի, քրեական գործունեության և այլ անօրինականությունների զարգացմանը, այդ թվում և Ռուսաստանում:

Մինչ այժմ, բրիտանական տարածքները դիմադրել են Լոնդոնի՝ սեփականության վերաբերյալ թափանցիկությունը արմատապես բարձրացնելու փորձերին: Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը կարծում է, որ ինքը չի կարող ուղղակիորեն պարտադրել տարածքային իշխանություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20