Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում

- in Կարծիք
Edmon Marukyan

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության»  հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով:

«Որևէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետևաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:

Հարցին՝ դուք ընդունու՞մ եք, որ սխալվեցիք, և իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․ «Բայց դու ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել և ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել:

Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս՝ այս արդյունքի համար, բայց պետք է նաև նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, և մենք դեռևս շատ անելիքներ ունենք՝ համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»:

Spread the love