«Մերժիր Սերժին»-ի անդամները Պարույր Հայրիկյանն՝ իր թիմով և Սարգիս Քլոյանը միացան Փաշինյանի «ԻմՔայլ»-ին

Paruyr Hayrikyan

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանն այսօր` ապրիլի 8-ին, միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր թիմակիցների հետ:

Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակի հասնող աջակիցներով շարունակում է քայլարշավը: Նրանք «Մերժիր Սերժին» գրությամբ թռուցիկներ են բաժանում մայրուղով անցնող մեքենաների վարորդներին:

#ԻմՔայլը օր 9. Դիլիջանի ոլորաններում ՔՊ քայլարշավին է միացել Սարգիս Քլոյանը:

Spread the love